Արթուր Մեսչյան Երեկ և․․․

Исполнитель: Արթուր Մեսչյան Длительность: 05:36 Формат: mp3
Ну как песня, понравилась? Поделись с друзьями!

Текст песни "Արթուր Մեսչյան — Երեկ և․․․"

Խոսք՝ Ռազմիկ Դավոյանի

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Նվիրվում եմ ավազներին`
Անապատի գետի նման:

Նվիրվում եմ անմնացորդ,
Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:

Վաղը, երբ որ մշուշ լինի
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը, փոքրիկ մի կայծ
Ետ բերի իմ ծիծաղից:

Երեկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:

Еще песни Արթուր Մեսչյան

0:00 0:00

Заголовок проигрывателя Подзаголовок проигрывателя

(режим воспроизведения)